11 KiB
Առաջին ներդրումները(contributions)
Այս նախագիծը նպատակ ունի պարզեցնել և առաջնորդել սկսնակներին իրենց առաջին ներդրման ճանապարհին: Եթե ցանկանում եք կատարել ձեր առաջին ներդրումը, հետևեք ստորև նշված քայլերին:
Եթե հրամանի տողը (command line) ձեզ հարմար չէ, ահա ուղեցույցներ գրաֆիկական ինտերֆեյսի (GUI) կիրառմամբ.
Եթե դուք չունեք git ձեր մեքենայի վրա, տեղադրեք այն
Ճյուղավորեք (fork) այս պահոցը (repository)
Ստեղծեք ձեր սեփական պատառաքաղը՝ սեղմելով այս էջի վերևում գտնվող fork կոճակը:
Դա կստեղծի այս պահոցի պատճենը ձեր հաշվում:
Կլոնավորեք պահոցը
Հիմա կլոնավորեք պահոցը ձեր համակարգչում: Հղումը պատճենելու համար սեղմեք clone կոճակը, այնուհետև copy to clipboard պատկերակը:
Բացեք տերմինալը և գործարկեք հետևյալ git հրամանը.
git clone "url you just copied"
Որտեղ "url you just copied"-ը (առանց չակերտների) ձեր պահոցի հղումն է (այս նախագծի ձեր ճյուղավորումը). Հետևեք նախորդ քայլերին, որպեսզի ստանաք հղումը.
Օրինակ՝
git clone https://github.com/this-is-you/first-contributions.git
Որտեղ this-is-you-ն github-ի ձեր մուտքանունն է. Այսպիսով դուք պատճենում եք first-contributions պահոցը GitHub-ից ձեր համակարգչի վրա:
Ստեղծեք ճյուղ
Անցեք ձեր համակարգչում գտնվող պահոցը, եթե արդեն այնտեղ չեք։
cd first-contributions
Հիմա ստեղծեք նոր ճյուղ՝ օգտագործելով git checkout հրամանը․
git checkout -b <add-your-name>
Օրինակ՝
git checkout -b add-alonzo-church
Կատարեք անհրաժեշտ փոփոխությունները և գործադրեք (commit)
Հիմա բացեք Contributors.md ֆայլը ձեր տեքստային խմբագրիչում, գրեք ձեր անունը և պահպանեք ֆայլը։ Մի ավելացրեք այն ֆայլի սկզբում կամ վերջում: Տեղադրեք այն որևէ տեղ մեջտեղում: Այժմ պահպանեք ֆայլը:
Եթե գնաք նախագծի պանակ և կատարեք git status հրամանը, կտեսնեք, որ փոփոխություններ կան:
Ավելացրեք այդ փոփոխությունները այն ճյուղին, որը հենց նոր ստեղծեցիք՝ օգտագործելով git add հրամանը.
git add Contributors.md
Այժմ գործադրեք այս փոփոխությունները git commit հրամանով.
git commit -m "Add <your-name> to Contributors list"
Փոփոքեք <your-name>-ը ձեր անունով
Push արեք փոփոխությունները github
Push արեք ձեր փոփոխությունները git push հրամանով․
git push origin <add-your-name>
Փոփոխոք <add-your-name>-ը ավելի վաղ ստեղծած ճյուղի անունով:
Եթե push անելիս սխալներ եք ստանում, սեղմեք այստեղ՝
-
Authentication Error
remote: Support for password authentication was removed on August 13, 2021. Please use a personal access token instead. remote: Please see https://github.blog/2020-12-15-token-authentication-requirements-for-git-operations/ for more information. fatal: Authentication failed for 'https://github.com//first-contributions.git/'
Go to GitHub's tutorial on generating and configuring an SSH key to your account.
Հաստատեք փոփոխությունները վերանայման համար
Եթե այցելեք ձեր GitHub պահոցը, կտեսնեք Compare & pull request կոճակը։ Սեղմեք այդ կոճակը։
Ապա հաստատեք pull հարցումը:
Շուտով ես կմիավորեմ ձեր բոլոր փոփոխությունները այս նախագծի գլխավոր մասնաճյուղի մեջ: Փոփոխությունները միաձուլվելուց հետո դուք կստանաք ծանուցող նամակ:
Ու՞ր գնալ այստեղից
Շնորհավորանքնե՛րս, դուք հենց նոր ավարտեցիք ստանդարտ fork -> clone -> edit -> pull request աշխատակարգը, որը հաճախ կհանդիպեք որպես ներդրող:
Նշեք ձեր ներդրումը և կիսվեք այն ձեր ընկերների և հետևորդների հետ՝ այցելելով web app.
Դուք կարող եք միանալ մեր Slack թիմին, եթե որևէ հարց կամ օգնության կարիք ունեք։ Միանալ slack թիմին.
Հիմա կարող եք ձեր ներդրումն ունենալ այլ նախագծերում։ Մենք կազմել ենք հեշտ խնդիրներ ունեցող նախագծերի ցանկ, որոնցից կարող եք սկսել: Համեցեք վեբ հավելվածի նախագծերի ցանկը.
Լրացուցիչ նյութեր
Ուղեցույցներ այլ գործիքների կիրառմամբ
| GitHub Desktop | Visual Studio 2017 | GitKraken | Visual Studio Code | Atlassian Sourcetree | IntelliJ IDEA |
